ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Slideshow Image 1 Slideshow Image 2 Slideshow Image 3
Կառուցվածք Գործունեություն Օրենսդրություն

Ðñ³å³ñ³ÏáõÙÝ»ñ

§ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ¦ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. §Քաղաքացիական ծառայության մասին¦ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի §ա¦ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
§ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան¦.
2) 5-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններից հանել §(բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի)¦ բառերը :

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի §բ¦ կետի §կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում¦ բառերը փոխարինել §կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում¦ բառերով, իսկ §կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ¦ բառերը փոխարինել §կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)¦ բառերով.
2) 1-ին մասի §գ¦ կետի §առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում¦ բառերը փոխարինել §առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում¦ բառերով, իսկ §կամ առնվազն երեք տարվա¦ բառերը փոխարինել §կամ առնվազն երկու տարվա¦ բառերով.
3) 2-րդ մասի §ա¦ կետը §ստաժ¦ բառից հետո լրացնել §որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում¦ բառերով.
4) 2-րդ կետի §բ¦ կետը §ստաժ¦ բառից հետո լրացնել §որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)¦ բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
§3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված համապատասխան մարմինների աշխատողներին քաղաքացիական ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու հետ միաժամանակ : ¦ :

Հոդված 5. Օրենքի 53-րդ, 54 և 59 հոդվածներն ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 6. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը :
2.Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը այն քաղաքացիական ծառայողներին, որոնք չեն անցել առաջին վերապատրաստում և /կամ/ առաջին ատեստավորում, համապատասխան դասային աստիճան շնորհվում է աշխատանքի անցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն աշխատանքի անցած քաղաքացիական ծառայողներին համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում :

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

To top


Print   Add to Favorites
гÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñ

Հետադարձ կապ

   civil.service@mail.ru

   (047) 94 18 86

   öáÕ. ê³ëáõÝóÇ ¸³íÇà 2